Մերկելը դեմ է քվեարկել միասեռ ամուսնությունների օրինականացմանը
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ դեմ է քվեարկել միասեռ ամուսնությունների օրինականացմանը: Ինչպես հայտնի է` օրինագծի ընդունումը հնարավորություն կտա միասեռական զուգերին երեխաներ որդեգրել: Այս մասին գրում է «Deutsche Welle»-ն:
Որպես իր դիքորոշման հիմնավորում Մերկելը մեջբերել է Գերմանիայի սահմանադրությունը, որտեղ նշված է, որ ամուսնությունը կնոջ և տղամարդու միությունն է:
Մերկելի համառակորդ կուսակցության առաջնորդ Մարտին Շուլցը նշել է, որ օրենքի ընդունումը բոլոր գերմանացիների համար «միասնականության, արդարության և ազատության» սիմվոլը կլինի: