Թինա Քեյն ընտանիք է քանդել և որդի ունեցել 4 երեխաների հորի՞ց
Օրերս համացանցում ամենաքննարկվող թեման վերաբերում էր դերասանուհի Շուշաննա Թովմասյանին՝ մասնավորապես նրա՝ (ինչպես նյութի հեղինակն էր գրել) ընտանիք քանդելուն: Այդ աղմկհարույց թեման դերասանուհին այդպես էլ չմեկնաբանեց, փոխարենը խոսեց Վահե Սահյանը՝ նշելով, որ իր և Շուշաննայի սիրային հարաբերությունները սկսել էին իր ամուսնալուծությունից շատ ավելի ուշ:
Այս թեմայի շուրջ կրքերը դեռ չհանդարտված` պարզվում է, որ նոր աղմկահարույց պատմության կիզակետում կարող է հայտնվել նաև Թինա Քեյը: Հիշեցնեմ, որ պարուհի, ակրոբատուհի, երգչուհի Թինա Քեյը վերջերս է երկրորդ անգամ մայրացել, սակայն ըստ տեղեկությունների՝ որդի է պարգևել ոչ թե իր ամուսնուն, ինչպես ինքն է նշում, այլ մեկ այլ ամուսնացած տղամարդու, ով 4 երեխաների հայր է:
Նույն աղբյուրների պնդմամբ՝ Թինա Քեյն ընտանիք քանդելուց հետո տեղափոխվել է Մոսկվա: Թերևս իրադարձությունները մեկնաբանելու սիրահար լինելով՝ այս մեկը թողնում եմ առանց մեկնաբանության՝ հուսալով, որ ժամանակն ամեն ինչ իր տեղը կգցի և հստակություն կմտցնի այս ամենի մեջ:
Գրիգոր Ա. Ատոմյան. Ֆեյսբուք: