Ռուսաստանում կայծակի հետևանքով 1 մարդ է մահացել. տասնյակ չվերթներ հետաձգվել են (լուսանկարներ)
Ռուսաստանում՝ Մերձմոսկվայում, կայծակի հարվածից տղամարդ է մահացել: Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն՝ հղում տալով Մոսկվայի շրջանի Առողջապահության նախարարության մամուլի ծառայությանը: Նշվում է, որ Առողջապահության նախարարությունում միջադեպի մանրամասները չեն հայտնել։
Ռուսաստանի մայրաքաղաքում հզոր ամպրոպի հետևանքով բժշկական օգնության է դիմել 1 մարդ: Առողջապահության դեպարտամենտում նշել են, որ վերջինիս վիճակը ծանր չէ, նա ստանում է անհրաժեշտ օգնություն:
Ինչպես հայտնում է Ռուսաստանի Էներգետիկայի նախարարությունը՝ Մոսկվայում ամպրոպի հետևանքով առանց էլեկտրականության է մնացել շուրջ 4000 մարդ:
Որոշ աղբյուրներով՝ եղանակային վատ պայմանների հետևանքով մոսկովյան օդանավակայաններում հետաձգվել են ավելի քան 40 չվերթներ, 3-ը կասեցվել են: