Ի՞նչ հույսեր ունի Լավրովը Պուտինի և Թրամփի հանդիպումից
Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ Սերգեյ Լավրովը հույս է հայտնել, որ Վլադիմիր Պուտինի հանդիպումը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ «G20»-ի գագաթաժողովի ժամանակ Համբուրգում պարզություն կմտցնի ռուս-ամերիկյան հարաբերություններում: Այս մասին գրում է «РИА Новости» լրատվական գործակալությունը:
«Այսօրվա աշխարհում հատուկ նշանակություն ունեն Ռուսաստանի և Միացյալ Նահանգների հարաբերությունները, որոնցից են կախված մի շարք միջազգային խնդիրներ՝ ռազմավարական կայունության ապահովումից մինչև տարածաշրջանային ճգնաժամերի կարգավորումներ: Մենք տեսնում ենք, թե ինչ անհանգստությամբ է աշխարհի երկրների մեծամասնությունը, որը ԱՄՆ-ում ներքին քաղաքական պայքարի գերին է դարձել, ընդունում այդ հարաբերությունների ներկայիս աննորմալ վիճակը»,- ասել է Լավրովը:
Նա նաև հույս ունի, որ «կգերիշխեն պրագմատիզմը և ավելի արդյունավետ մեթոդներով ազգային հետաքրքրություններն իրականացնելու վրա կենտրոնացումը»: