Էրդողանը G20-ի գագաթաժողովին կմեկնի 250 հոգանոց պատվիրակությամբ
Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը Համբուրգում կայանալիք G20-ի գագաթաժողովին կմասնակցի 250 հոգանոց պատվիրակությամբ: Այս մասին հայտնում է գերմանական «DW»-ն՝ հղում տալով թուրք և գերմանացի դիվանագետներից ստացված տեղեկությանը:
Նշվում է, որ Պատվիրակության անդամներից 60-ից ավելին ոստիկանության աշխատակից է, 5-ը նախարար:
Նախապես ցուցակում ընդգրկված են եղել Վաշինգտոնում խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնություն կիրառած թիկնապահները: Սակայն Գերմանիայիից հնչած զգուշացումներից հետո նրանց անունները հանվել են: