Նոր ապոկալիպսիս. կյանքը Երկրի վրա կոչնչանա 2022 թվականին
Գիտնականները պարզել են, որ հինգ տարի հետո Երկիր մոլորակի վրա ահռելի մեծության երկնաքար կընկնի՝ Չելյաբինսկի երկնաքարից էլ մեծ: Գիտակ մարդկանց կանխատեսումներով՝ մեծ արագությամբ սլացող տիեզերական մասնիկը սպառնում է ոչնչացնել ողջ մարդկությանը: Այս մասին գրում է «РЕН ТВ»-ն՝ հղում տալով «Nation News»-ին:
Գիտնականներն արդեն հայտնել են աղետալի հետևանքների մասին, որոնք սպասվում են Երկիր մոլորակին Էնկե գիսաստղի անկումից հետո:
Ապոկալիպսիսը ենթադրաբար կլինի 2022 թվականին: Մարդկությանը վտանգ կարող է սպառնալ նաև 2025 և 2032 թվականներին: Գիտնականները պատմել են, որ մարդկությանը կհաջողվի փրկվել, եթե տիեզերական մարմինը ճանապարհին բախվի մեկ այլ երկնաքարի: Այդ ժամանակ հնարավոր է, որ այն փոխի իր ուղղությունը, և սկսի սպառնալ տիեզերական այլ մարմիններին:
Արեգակը, գիտնականների ենթադրություններով, կայրի Երկիր մոլորակին միայն 1.5 միլիարդ տարի անց: