Հայազգի Ավակովին մեղադրել են պետական հեղաշրջում պատրաստելու մեջ
Գերագույն Ռադայի «Պյոտր Պորոշենկոյի բլոկ» խմբակցության պատգամավոր Սերգեյ Լեշենկեն Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովին մեղադրել է պետական հեղաշրջում պատրաստելու մեջ:
Նրա խոսքով՝ ՆԳՆ-ն մտադիր է դառնալ վարչապետ: Այս մասին Լեշենկոն պատմել է «ZIK» հեռուստաընկերության եթերում: Այս մասին գրում է «РИА Новости» լրատվական գործակալությունը:
«Արսեն Ավակովի թիմը պատրաստվում է սիրելի սցենարներին, այդ թվում՝ իշխանությունը նվաճելու: Ներքին գործերի նախարարը պատրաստվում է վարչապետ դառնալ: Գաղտնիք չէ, որ առանց Ավակովի համաձայնության կառավարությունը որոշում չի ընդունում: Բացի այդ, նա նախարարներին «նայողն է», ովքեր աշխատում են «Ազգային ճակատից»,- նշել է Լեշենկոն:
Նրա խոսքով՝ Ավակովն իրեն «կիսաքրեական խմբավորմամբ» է շրջապատել, որը վճռականորեն մտադիր է գործել: