Թրամփը պատրաստ է զիջել Պուտինին
Դոնալդ Թրամփը պատրաստ է խոսել Վլադիմիր Պուտինի հետ ԱՄՆ-ի՝ Ռուսաստանի հանդեպ զիջումների մասին: Ամերիկյան մամուլի տեղեկություններով՝ խոսքը վերաբերում է երկու առաջնորդների առաջին պաշտոնական հանդիպման շրջանակում սպասվելիք բանակցությունների թեմաներին: Այս մասին գրում է Actualnews.org-ը:
Մամուլի տեղեկություններով՝ ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդի աշխատակիցները մի քանի շաբաթվա ընթացքում պետք է պատրաստեն Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների թեմաները: Երկոսության գլխավոր հարցերից մեկը կդառնան ԱՄՆ-ի զիջումները՝ Արևմուտքի երկրների պատժամիջոցների շրջանակում:
Բանակցությունները կվերաբերեն նաև Ռուսաստանին երկու դիվանագիտական համալիրներ վերադարձնելուն, որոնք այժմ սառեցվել են կիրառվող պատժամիջոցների պատճառով: Նախագահները նաև կքննարկեն 2016 թվականի դեկտեմբերին Բարաք Օբամայի կողմից ընդունված որոշումների օրինականությունը: