Թրամփի «միգրացիոն սև ցուցակի» հրամանագիրն ուժի մեջ է մտել
ԱՄՆ-ում ուժի մեջ է մտել նախագահ Դոնալդ Թրամփի՝ միգրացիայի մասին նոր հրամանագիրը, որը վեց երկրների քաղաքացիներին արգելում է մտնել երկրի տարածք: Բացառություն են կազմում «սև ցուցակի» երկրներից հարսնացուներն ու փեսացուները: Այս մասին գրում է «Kp.ru»-ն:
ԱՄՆ գնալու արգելքը 90 օրվա ընթացքում կգործի Իրանի, Սիրիայի, Լիբիայի, Սոմալիի, Սուդանի և Եմենի քաղաքացիների համար: Փաստաթղթի նախորդ տարբերակում ևս կար նաև Իրանը, սակայն այն ժամանակ դատարանը մերժել էր հրամանագրի ընդունումը: Այս մասին հաղորդել է «Reuters»-ը:
«Միացյալ Նահանգներում ժողովրդին արտասահմանցի ահաբեկիչների մուտքից պաշտպանելու մասին» հրամանագիրը ենթադրում է նաև գաղթականների ծրագրի դադարեցումը 120 օրով: