Նոր մանրամասներ՝ «Օրենքով գող» Շաքրո Մոլոդոյից կաշառք վերցրած ՔԿ նախկին պետի գործով
Քննիչները մեղադրում են Ռուսաստանի քննչական կոմիտեի միջգերատեսչական համագործակցության և սեփական անվտանգության գլխավոր կառավարման նախկին ղեկավար Միխայիլ Մաքսիմենկոյին, ով մեղադրվում է «օրենքով գող» Զախարի Կալաշովից (Շաքրո Մոլոդոյ) կաշառք ստանալու մեջ, ևս մեկ կաշառք՝ էլիտար ցեղատեսակի շուն ստանալու մեջ: Այս մասին գրում է «Интерфакс» լրատվական գործակալությունը՝ հղում տալով «Коммерсантъ» թերթին:
Թերթը նաև հաղորդում է, որ Մոսկվայի քաղաքային դատարանում քննվում է Մաքսիմենկոյի կալանքի երկարաձգման դեմ բողոքը: Գործով հայտնի են դարձել նոր մանրամասներ:
Խոսքը վերաբերում ինչ-որ Սմիչկովսկուց գումար շորթելուն: Թերթի տվյալներով՝ նա խոշոր շինարարական բիզնեսի սեփականատեր Դմիտրի Սմիչկովսկին է, ով, անվտագության դաշնային ծառայության տվյալներով, որպես կաշառք պաշտոնյային փոխանցել է 1.5 միլիոն ռուբլի արժողությամբ «Jeep Wrangler»: Սա դիտարկվում է որպես խոշոր չափի կաշառքի ստացում:
Մաքսիմենկոն մեղադրվում է Շաքրո Մոլոդոյից 500 000 եվրոյի կաշառք ստանալու մեջ: