Ուկրաինան ԱՄՆ-ից միլիոնավոր տոննաների ածուխ է խնդրել. Դոնալդ Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ասել, որ Ուկրաինան ԱՄՆ-ից միլիոնավոր տոննաների ածուխ է խնդրել։ Այս մասին գրում է «Vesti.ru»-ն։
Սպիտակ տան ղեկավարի խոսքով՝ Ուկրաինան ԱՄն-ից խնդրել է «շատ, շատ ածուխ հենց այս պահին»: Իր հերթին, Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտնել է, որ երկիրը պատրաստ է գնել 2 միլիոն տոննա ածուխ։
Ուկրաինան որոշել էր ԱՄՆ-ից ածուխ ներկրել այն բանից հետո, երբ ավելի վաղ ծայրահեղական խմբավորումները այդ երկրում շրջափակել էին Դոնբասից ներկրումը, ինչը փետրվարից հանգեցրել էր էներգետիկ ոլորտում արտակարգ միջոցառումների: