ՆԱՏՕ-ն ուժեղացնում է միջուկային պոտենցիալը
Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մեթթիսը հայտնել է ՆԱՏՕ-ի միջուկային պոտենցիալի ուժեղացման մասին: Այս մասին նա պատմել է Հյուսիսատլանտյան դաշինքի պաշտպանության նախարարների հանդիպումից հետո: Այս մասին գրում է Lenta.ru-ն:
Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ի որոշումն իր ռազմական պոտենցիալի ուժեղացման մասին «առնչվում է բոլոր ոլորտներին՝ կիբերանվտագությունից մինչև միջուկային պոտենցիալ»: Հանդիպմանը որոշում է ընդունվել դաշինքի ռազմական հնարավորությունների հետագա ընդլայնման անհրաժեշտության մասին ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանական բյուջեների մեծացման շրջանակում:
Հունիսի 27-ին դաշինքի ռազմական կոմիտեի նախագահ Պոտր Պավելը հայտնել է, որ ՆԱՏՕ-ն բախվել է Ռուսաստանի՝ սեփական ռազմական պոտենցիալը «գրեթե յուրաքանչյուր մակարդակում» մեծացնելու ձգտման հետ: