Փարիզում 43-ամյա հայ տղամարդը իսլամիստներից վրեժ է լուծել՝ հարձակվելով մահմեդականների վրա (տեսանյութ, լուսանկարներ)
Հունիսի 29-ի երեկոյան Ֆրանսիայի ոստիկանությունը հայ տղամարդու է ձերբակալել, ով փորձել է ավտոմեքենայով վրաերթի ենթարկել Փարիզի մերձակայքում գտվող մզկիթի հավատացյալներին: Այս մասին հայտնում է «Le Parisien»-ը:
Ինչպես հայտնում են ոստիկանության աշխատակիցները՝ պատահարի արդյունքում ոչ ոք չի տուժել, քանի որ մեքենան չի կարողացել անցնել պաշտպանիչ սահմանը, որը տեղակայված էր մզկիթի շուրջ:
Ականատեսների խոսքերով՝ վարորդը գործել է միտումնավոր: Դեպքը տեղի է ունեցել տեղի ժամանակով 18.20-ի սահմաններում: Հավատացյալները դուրս են եկել մզկիթից և տեսել մեծ ամենագնաց, որը երեք անգամ շրջել է կառույցի շուրջ: Դա նույնպես կասկածելի է թվացել:
Դրանից հետո մեքենան կտրուկ շարժվել է մարդկանց ուղղությամբ: Հարձակում գործած անձը փախուստի է դիմել, սակայն ոստիկանությունը հայտնաբերել է նրան դեպքից ընդամենը 10 րոպե անց: Ազգությամբ հայ, 43-ամյա տղամարդը հայտնել է, որ մտադիր է եղել վրեժ լուել ավելի վաղ Փարիզում իսլամիստների կողմից իրականացրած ահաբեկչությունների համար:
Տղամարդու անունը դեռևս չի հաղորդվում, նա հոգեբանի հսկողության տակ է:
«Le Monde» թերթի տվյալներով՝ ձերբակալվածը իրավապահների ուշադրության կենտրոնում է հայտնվել մանր իրավախախտումների պատճառով: