«Deutsche Bank»-ը հրաժարվել է Թրամփի ֆինանսների մասին տեղեկություն տալ
«Deutsche Bank»-ի ներկայացուցիչները հրաժարվել են ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցությանը ներկայացնել նախագահ Դոնալդ Թրամփի հաշիվների մասին տեղեկությունները: Այս մասին գրում է «Gazeta.ru»-ն՝ հղում տալով անգլիական «Reuters» լրատվական գործակալությանը:
Դեմոկրատները կարծում են, որ ամերիկացի առաջնորդի հաշիվներում հնարավոր կլիներ իբրև թե հետևել Թրամփի և Ռուսաստանի Դաշնության կապերին:
Ինչպես հաղորդվում է, սա գերմանական բանկի արդեն երկրորդ մերժումն է ԱՄՆ նախագահի ֆինանսների մասին հարցմանը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Deutsche Bank»-ը կրեդիտ է տվել Դոնալդ Թրամփի փեսայի ընկերությանը ԱՄՆ-ի նախագահական ընտրություններից մեկ ամիս առաջ: