Victoria`s Secret-ի մոդելը հայհոյել է Թրամփին
Victoria's Secret-ի մոդել Քրիսի Թեյգենը ցենզուրայից դուրս պատասխան է գրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի թվիթերյան գրառմանը: Այս մասին գրում է «Lenta.ru»-ն:
31-ամյա մոդելը կոպիտ ձևով հիշեցրել է ԱՄՆ ղեկավարին, որ նա արդեն 71 տարեկան է խորհուրդ է տվել մեծանալ: Նման գրառում նա կատարել է` պատասխանելով Թրամփի գրառմանը, որում նա քննադատել է The New York Times պարբերականին` ասելով, որ այն մեկը մյուսի հետևից կեղծ լուրեր է հրապարակում իր մասին:
Միաժամանակ ամերիկուհին իր գրառման մեջ երկու անգամ օգտագործել է «fuck» անգլերեն հայհոյական նշանակություն ունեցող բառը:
Դոնալդ Թրամփն առաջին անգամ չէ, որ քննադատության է ենթարկվում շոու-բիզնեսի ներկայացուցիչների կողմից: