Մի զարմացեք, որ դեպի եվրասիական կլուբ գնացած Հայաստանում մարդու իրավունքների վիճակը էլ ավելի է վատանում
Մի զարմացեք, որ դեպի եվրասիական կլուբ գնացած Հայաստանում մարդու իրավունքների վիճակը էլ ավելի է վատանում, ոստիկանությունն ու դատարանը դառնում են էլ ավելի սանձարձակ, իսկ դեպի եվրոպականացում գնացող Վրաստանում ոստիկանությունը դառնում է քաղաքացու պաշտպանը, դատարանը՝ արադարադատություն է իրականացնում ու գնալով ավելի անկախ դառնում: Այս ամենի արդյունքում էլ Հայաստանի՝ երբեմնի «ժողովրդավարական կղզյակ» տիտղոսը առավել հաճախ оգտագործում են Վրաստաննի համար:
Մի ցնցվեք ավտորիտարիզմից, դա ընտրել է երկիրը իր մեծամասնության մեջ, իսկ եթե չի ընտրել, ապա այդ ընտրությունը հանդուրժել է մեծամասնությունը:
Ներկայիս պրոբլեմների արմատները երեկվա մեջ ու ավելի լայն պատկերի մեջ փնտրեք:
Իսկ դատարանում կատարվածի մասին ուղղակի ապշած եմ, խոսքեր չկան ասելու:
ՄԱՀՀԻ ծրագրերի շրջանակում 2015թ. Ավետիք Իշխանյանի պատրաստած զեկույցից հատված.
«Չնայած ավելի մեծ սպասելիքներին` այնուամենայնիվ, ԵԽ-ին անդամակցությունը եթե ոչ հիմնովին, ապա որոշակի զսպիչ դեր է կատարում մարդու իրավունքների` գոնե առավել չվատթարացնելու հարցում: Եթե դրան ավելացնենք վերջին տարիներին քաղաքացիական տարբեր խմբերի, շարժումների որոշակի հաջողությունները, ապա կարելի էր լավատեսորեն տրամադրվել, եթե.. Եթե չլիներ 2013թ. Մաքսային հետագայում ԵՏՄ անդամակցությունը: Եթե հաշվի առնենք ԵՏՄ անդամ պետություններում ժողովրդավարության և մարդու իրավունքների վիճակը, ապա սույն զեկույցում ներկայացված Հայաստանում մարդու իրավունքների` թերևս բավականին մռայլ պատկերը քիչ համեմատելի են մյուս անդամ երկրների առավել մռայլ իրավիճակի հետ: Այնպես որ, եթե այդ միությունն իսկապես կուռ կառույց դառնա, ինչպես նախատեսել են դրա հիմնադիրները, թերևս Հայաստանն ստիպված կընդունի ընդհանուր միության խաղի կանոնները, և մենք լուրջ հետընթաց կունենանք ժողովրդավարության և մարդու իրավունքների ոլորտում»:
Ստյոպա Սաֆարյան.ֆեյսբուք: