Պետավտոտեսուչների կողմից «թալանված» շվեյցարացին բողոքել է «Մարիոթ»-ի ղեկավարությանը
Երեկ` հունիսի 28-ին պետավտոտեսուչները կանգնեցրել են Երևանի «Մարիոթ» հյուրանոցում հանգստացող Շվեյցարիայի քաղաքացու վարձույթով վերցված թանկարժեք ավտոմեքենան, պատճառաբանելով, որ վերջինս իբր ավտոճանապարհային խախտում է կատարել:
Շվեյցարացուց մինչև վերջին կոպեկը «պոկելուց» հետո պետավտոտեսուչները վերջինիս բաց են թողել:
«Թալանված» շվեյցարացին զարմացած և սարսափահար վերադարձել է հյուրանոց և դիմելով հյուրանոցի աշխատակիցներին` խնդրել է անպայման զանգահարել ոստիկանություն և տեղեկացնել կատարվածի մասին: