Նոր ճանապարհ ավելի քիչ ուտելու համար
Նիդերլանդների փորձագետները նոր բաղադրատոմս են առաջարկում քիչ քանակությամբ սնունդ ուտելու համար, սա հատկապես ճիշտ է նրանց համար, ովքեր պայքարում են ավելորդ քաշի դեմ: Դրա գլխավոր գաղափարը ափսեի մեջ ուտելու համար ոչ պիտանի օբյեկտներ դնելն է: Այս մասին գրում է «Medikforum.ru»-ն:
Մթերային դիզայներ Մարի Ֆոգելցանը մշակել է յուրահատուկ ձև սննդի կրճատման համար: Այստեղ կարևորվում է ուղեղին տեսողականորեն խաբելը: Ֆոգելցանը ստեղծել է մի շարք քարե օբյեկտներ ծածկված ջերմակայուն սիլիկոնով:
«Քարերը ավելացնում են սննդի քաշը, ինչպես նաև ծառայում են որպես ջեռուցման և հովացման միջոցներ սննդի տարրերի պահեստավորման համար»,-ասել է տարօրինակ մտահղացման հեղինակը:
Փորձագետները հայտնում են նաև, որ ափսեի բովանդակալից ծավալը ազդում է հագեցվածության վրա, որն էլ ստիպում է մարդուն քիչ ուտել:
Սննդի օգտագործումը սերտորեն կապված է տեսողական գործոնի հետ, և սնունդ ընդունելու քանակությունը մեծ կապ ունի դրա հետ:
Նախկինում հետազոտողները նշել են, որ ճարպակալումը, շաքարախտը ուղակիորեն կապված են մի շարք սնունդների օգտագործման հետ: Արհեստական հավելումներ պարունակող սնունդները ազդում են հորմոնների և ախորժակի փոփոխությունների մեխանիզմի վրա, այդ պատճառով մարդականց զգալի մասը անըդհատ քաղցած է և չի հագենում: