Բաքվի համար ծանր օրեր են...Կոռուպցիայի հետքերով
Այս օրերին ամենահետաքրքիր հարթակներից մեկը ԵԽԽՎ-ն է՝ մեզ համար զարմանալիորեն դրական ու ձեռնտու զարգացումներով: Հարցն այնքան այն չէ, որ ադրբեջանական լոբբիստ, կոռումպացված Ագրամունտի հախից գալու մեխանիզմներ են ձևավորվում, այլ այն, որ եվրոպական այդ կառույցը դարձել էր Ադրբեջանի գործիք, իսկ այսօր Բաքուն այդ գործիքից զրկվում է:
Այսքան աղմուկից հետո որևէ եվրոպացի պատգամավոր հաստատ լավ կմտածի Բաքվից կիլոներով սև իկրա տուն տանելիս: Եվրոպան, ամեն դեպքում, ինչ էլ ասենք, մի քիչ այլ արժեքների վրա է կառուցվում: Ու դժվար թե որևէ պատգամավոր իր կարիերան ու հեղինակությունը հարցականի տակ դնի Ադրբեջանի փողերի խաթր: Կամ առնվազն այդ ծառայությունները շատ ավելի թանկ կարժենան, ինչը մեզ էլի ձեռնտու է, քանի որ ինչքան շատ փող գնա կաշառքներին, այդքան կպակասի նոր զենք առնելու փողերից:
Մի խոսքով՝ Բաքվի համար ծանր օրեր են:
Արցախուհի Սիմոնյան. Ֆեյսբուք: