Գիշերն ունի ամե՜ն բանի թույլտըվություն, իսկ ես չունե՞մ. Պարույր Սևակ
Ի՜նչ ես տանջում. կամ թո՛ւյլ եղիր,
կամ արի՛-
Կամ հեռացի՛ր, ընդմիշտ գնա՜,
կամ արի՛:
Թե չէ՝ այդպես դու նման ես
չփլված,
Բայց ուր որ է գլխիս թափվող
կամարի։
Իսկ մե՜նք՝ ե՛ս ու դո՛ւ… արվեստ ենք խաղում
Եվ… մի այնպիսի՜ համոզվածությամբ,
Որ Սերվանտեսի հերոսն էլ չուներ…
Արի հպա՛րտ մնանք, դու իմ անա՜նց երազ,
Արի չտրտնջանք մեր անուրախ կյանքում
Ո՛չ մեզ, ո՛չ մեր բախտի, ո՛չ աշխարհի վրա -
Եթե վիճակվել է… չվիճակվել իրար…
Իսկ սեփական անձի արտացոլման համար
Ձեզ հայելի պե՞տք է:
Երջանկությո՛ւն, թող որ նայեմ ջինջ աչքերիդ,
Ու թարթիչներըդ թող բնավ չթարթըվեն...