Մոսկվայում 32-ամյա հայ է ձերբակալվել՝ մանկապղծության մեղադրանքով (տեսանյութ)
Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում արտակարգ դեպք է տեղի ունեցել: Առևտրի կենտրոնի մանկական խաղահրապարակից մանկապղծության կասկածանքով 32-ամյա Արտյոմ անունով հայատանցի տղամարդ է ձերբակալվել: Այս մասին հայտնում է ՌԴ «Первый канал»-ը:
«Ըստ քննության վարկածի՝ տղամարդը, լինելով մոսկովյան առևտրի կենտրոններից մեկում մանկական խաղասենյակի աշխատակից, մանկահասակ տղաների հետ խաղի ժամանակ նրանց կամքին հակառակ դրսևորել է սեռական բնույթի բռնի գործողություններ»,- հաղորդում են ՌԴ ՔԿ Մոսկվայի գլխավոր վարչությունից:
Հասկանալի պատճառներով՝ ծնողները հրաժարվում են մեկնաբանել տեղի ունեցածը: Այժմ հայտնի է միայն այն, որ տուժել են ոչ 2 և ոչ 3 երեխա, այլ ավելի շատ: Մեկ երեխա բողոքել է ծնողներին, իսկ տեսախցիկները ամեն ինչ հաստատել են: