Սալմա Հայեկը զարմացրել է արտաքինի նկատմամբ իր անտարբերությամբ (լուսանկարներ)
Հավանաբար պետք է շատ ինքնավստահ լինել, որպեսզի 50 տարեկան հասակում դերասանը դադարի պրոֆեսիոնալ դիմահարդարմամբ թաքցնել տարիքը: Այս մասին գրում է «7days.ru»-ն:
«Միայն թե տեսնեք ինձ առավոտյան: Բայց առաջարկեք ինձ կրկին 25 տարեկան երևալու համար կախարդական մի միջոց, և ես կպատասխանեմ ձեզ չոր «ոչ»-ով»,- ծիծաղելով ասում է Սալման և վստահեցնում, որ դերասանուհու ամենաթեժ տարիքը 40-ից հետոն է:
«Մեկ անգամ ես և իմ մտերիմ ընկերուհին մտածում էինք, թե ինչու ենք շարունակում այդքան շատ աշխատել, չնայած մեր տարիքին: Դրանից հետո ընկերուհիս ասաց,- «Մենք չենք տարվում ներարկումներով, չենք անում բոտոքս, մենք այնպես ենք, ինչպես իրական մարդիկ, դրա համար էլ աշխատում ենք միշտ»»:
Սալմա Հայեկը, ով այժմ ապրում է սիրելի ամուսնու և դստեր հետ, նշում է, որ իրեն այժմ պետք չէ որևէ մեկին ապշեցնել վերերկրային գեղեցկությամբ. «Ես ոչ ինձ, ոչ էլ որևէ մեկին չեմ ուզում ինչ-որ բան ապացուցել: Գիտեք, դա մեծ թեթևություն է...»: