Իրանը կատարեց առաջին քայլը՝ Հայաստանի հետ համագործակցելու համար
Իրանի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանին ՀՀ իր պաշտոնակից Արա Բաբլոյանի հետ զրույցում շեշտել է, որ ղարաբաղյան հակամարտությունում Իսրայելի ներգրավվածությունը բացասական հետևանքներ կունենա, հաղորդում է իրանական «Mehr News» գործակալությունը։
Բաբլոյանի և Լարիջանի հանդիպումը տեղի է ունեցել Սեուլում եվրասիական երկրների խորհրդարանների խոսնակների տարեկան հանդիպման շրջանակում։
Իրանի խորհրդարանի նախագահը շեշտել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև «հարցերը պետք է լուծվեն առանց արտաքին միջամտության»։
Իսրայելի և Ադրբեջանի զենքի առք ու վաճառքը անհանգստացրել է նաև Իրանին, քանի որ մտավախություն կա, որ Իսրայելը այդ զենքերով կարող է կրակ բացել Իրանի ուղղությամբ ու հենց դրա համար է զինվորական տեխնիկան տեղափոխում Ադրբեջան: Իրավիճակի նման զարգացման դեպքում Իրանը միայն Հայաստանի հետ կարող է համագործակցել:
Լարիջանին նաև հայտնել է Իրանի պատրաստակամությունը՝ Հայաստանի հետ էներգետիկ, տարանցման և տրանսպորտի ոլորտներում համագործակցության ընդլայնման հարցում։
Հիմա մեզ մնում է նման գործընկերոջ առաջարկը ճիշտ օգտագործենք:
Աշոտ Ասատրյան. Ֆեյսբուք: