Լավ նորություն՝ Արծրուն Հովհաննիսյանից
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Այսպիսի լավ նորություններ.
Բարև Ձեզ պրն. Հովհաննիսյան։ Ես 2014թ մարտական հենակետում աջ արմնկային հոդի վիրավորում ստացած Աշոտ Ալիկի Գրիգորյանի քույրն եմ։ Ցանկանում եմ Ձեզ տեղեկացնել, որ այսօր ՌԴ-ում` Սանկտ-Պետերբուրգում Աշոտին վիրահատել են։ Վիրահատությունը անցել է առանց խնդիրների։
Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր ՊՆ-ին, որ մեզ չթողեցին կյանքի քմահաճույքին։ Ես կարծում եմ, որ մարդիկ պետք է համբերատար լինեն և ամեն բան կլինի լավ»։