Մառա Բաղդասարյանը դատապարտվեց ազատազրկման
Մոսկվայի դատարանը ավտոմրցավազքերի սկանդալային մասնակից Մառա Բաղդասարյանին դատապարտել է 6 օրվա ազատազրկման: Նրան ձերբակալել են դատարանի դահլիճում: Այս մասին գրում է Life.ru-ն:
«Բաղդասարյանին մեղավոր ճանաչել «Հարկադիր աշխատանքից խուսափելու» հոդվածի 4-րդ մասով»,- նշել է դատավորը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ նրան բերման են ենթարկել հարկադիր աշխատանքը չկատարելու համար, որը ենթադրում է, որ նա պետք է մաքրի փողոցները:
Հիշեցնենք, որ Մառա Բաղդասարյանին վերջին երեք օրվա ընթացքում երեք անգամ բերման էին ենթարկել: Նրան կանչել են դատարան, սակայն դատարանը որոշել է հարկադիր մարմիններին հետ վերադարձնել վարչական գործը՝ խախտումները վերացնելու համար: