Պոռնոաստղին մեղադրել են երկրպագուին ծեծելու մեջ
«Twitter» սոցիալական կայքի 20-ամյա օգտատերը՝ «Hudspeth» մականվամբ, պոռնոաստղ Միա Խալիֆային մեղադրել է ծեծի մեջ:
Երիտասարդի խոսքով՝ աղջիկը հարվածել է իր դեմքին, երբ նա լուսանկարել է աղջկան առանց նրա թույլտվության: Խալիֆայի երկրպագուհիները սկսել են նրան պաշտպանել: Այս մասին գրում է Vesti.ru-ն՝ հղում տալով «Metro»-ին:
Տեխասի բնակիչը թվիթթերյան իր էջում գրել է, որ Միան իրեն «պարգևատրել է» սպիով:
Երիտասարդի հրապարակումը տարածել են հարյուրավոր օգտատերեր, սակայն ոչ բոլորն են պաշտպանել ամերիկացուն:
«Կներես, չեմ կարող մխիթարել»,- գրել է պոռնոաստղի երկրպագուհիներից մեկը և կիսվել է նրա հետ սելֆիով: