Ջոլին և Փիթը հանգստյան օրերը միասին են անցկացրել (լուսանկարներ)
Վերջին ժամանակներում Բրեդ Փիթ և Անջելինա Ջոլի նախկին զույգը ջերմացրել է իր հարաբերությունները, նրանք մոռացել են վիրավորանքները և փորձում են հնարավոր ազատ ժամանակը անցկացնել իրենց երեխաների հետ: Այս մասին գրում է «Elle.ru»-ն:
Փիթը չեղյալ է համարել վերջին օրերի իր բոլոր հանդիպումներն ու գործերը և հանգստյան օրերին Եվրոպայից մեկնել է Լոնդոն:
Ջոլին դեռևս չի համաձայնել հանդիպել Փիթի հետ հանգստյան օրերին, սակայն, ինչպես հայտնում են զույգին մոտ կանգնած աղբյուրները, նրանք անցած հանգստյան օրերը անցկացրել են միասին:
«Փիթը շատ է խնդրել Անջելինային իր հետ նորից հանդիպել: Նա նույնիսկ չեղյալ է համարել իր բոլոր ուղևորությունները երեխաներին նորից տեսնելու համար: Նա անգամ չէր պատկերացնում, որ այդքան կկարոտի երեխաներին, այդ պատճառով նա արել է ամեն հնարավորը երեխաներին նորից տեսնելու համար»,-ասել է աստղին մոտ կանգնած աղբյուրը:
Լրատվամիջոցը նաև նշում է, որ Անջելինան հաստատում է, որ Բրեդը դարձել է շատ պատասխանատու. նա չի ուշանում երեխաների հետ հանդիպումներից, նրանց համար նվերներ է բերում և պատրաստակամություն հայտնում նրանց հետ մնալ, երբ Ջոլին աշխատում է:
Չնայած վերջին շրջանում շրջանառվող տեղեկություններին Փիթի նոր սիրավեպի մասին, աղբյուրները նշում են, որ Փիթը դեռ պատրաստ չէ նոր հարաբերություններ սկսել, ավելին, նա ուրախ է իր օրը նախկին կնոջ և երեխաների հետ անցկացնել, և չի բացառվում հետագայում նրանց վերամիավորումը: