ԶԼՄ-ներին հայտնի է, որ Դևիդ և Վիկտորյա Բեքհեմները այլևս միասին չեն ապրում (լուսանկարներ)
Ամերկյան ԶԼՄ-ներին հայտնի է դարձել, որ Դևիդ Բեքհեմը նոր սեր ունի, ում հետ կապը թաքցնում է իր կնոջից: Այս մասին գրում է «Lentainform.com»-ը:
Ընտանիքին մոտ կանգնած աղբյուրները նշում են, որ երեկույթներից մեկի ժամանակ նախկին ֆուտբոլիստը ներկայացել է Վիկտորյայի և Բրուկլինի հետ: Նա իրեն թույլ է տվել բոլորի առջև համբուրել անծանոթ կնոջը, որից հետո կինը երեխաների հետ հեռացել է տնից:
ԶԼՄ-ները նաև նշում են՝ առաջին տարին չէ, որ Բեքհեմը, պահպանելով իր իդեալական ընտանիքը, այնուամենայնիվ կապ է պահում այլ կանանց հետ:
Ի դեպ, վերջերս Վիկտորյա Բեքհեմը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել էր, որ իր և Դևիդի միջև ամեն ինչ հրաշալի է: Միաժամանակ Վիկտորյան ուշադրություն չի դարձնում լրատվամիջոցների գրածներին: Նա համարում է, որ իր և ամուսնու հարաբերություններում որևէ փոփոխություն չի կարող լինել: