Թուրքիայի անվտանգության ուժերը 10 օրվա ընթացքում ձերբակալել են ավելի քան 1400 մարդու, սպանել՝ 36-ին
Թուրքիայի անվտանգության ուժերը 10 օրվա ընթացքում վերացրել են Քուրդիստանի բանվորական կուսակցության 36 անդամների: Այս մասին գրում է «РИА Новости»-ին՝ հղում տալով «Anadolu»-ին:
Թուրքիայի ՆԳՆ-ն հունիսի 19-ից 28-ը իրականացրել է 835 գործողություններ: Ներքին գործերի նախարարությունը նշել է, որ գրեթե 1400 մարդ է ձերբակալվել, որոնցից ավելի քան 800 մարդ կասկածվում են Քուրդիստանի բանվորական կուսակցության անդամներ լինելու մեջ:
Բացի այդ ևս 50 մարդ էլ ձերբակալվել է «ԻՊ»-ի հետ կապ ունենալու համար:
Գործողությունների արդյունքում ավելի քան 300 կգ պայթուցիկ է հայտնաբերվել և 42 միավոր զենք ու նռնակներ:
Սկսած 2015թ-ից քուրդ ապստամբների կողմից սպանվել են ավելի քան 900 զինվորներ և ոստիկաններ, ինչպես նաև ավելի քան 300 խաղաղ բնակիչներ: Ինչպես տեղեկացնում է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը՝ նույն ժամանակահատվածում ոչնչացվել է ավելի քան 10.000 քուրդ ապստամբներ: