«Petya» համակարգչային վիրուսը տարածվել է Եվրոպայում
«Petya» համակարգչային վիրուսը հասել է Էստոնիա: Տեխնիկական խնդիրների պատճառով փակվել է «Ehituse ABC» խանութները: Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել են, որ հարձակում է եղել նաև լեհական ընկերությունների էջերի վրա: Այս մասին գրում է «РИА Новости»-ն:
«Այժմ մենք զբաղվում ենք այդ խնդրով: Մենք տեղայնացրել ենք համակարգչային համակարգերը դրան տեղեկատվությունը պաշտպանելու համար: Այժմ «Ehituse ABC»-ի բոլոր խանութները փակ են»,- ասվել է Էստոնիայի «Delfi » պորտալի հաղորդագրության մեջ:
Ըստ հակավիրուսային «ESET» գործակալության՝ վիրուսը տարածվել է նաև Ուկրաինայում, Իտալիայում, Իսրայելում: Առաջին տասնյակում են նաև ներառվել՝ Սերբիայի, Հունգարիայի, Ռումինիան, Լեհաստանը, Արգենտինան, Չեխիային և Գերմանիան: Ռուսաստանը այդ ցուցակում 14-րդն է: