Էրդողանը հայտնել է Սիրիայում քրդերի դեմ հնարավոր նոր գործողությունների մասին
Թուրքիան պատրաստ է նոր խոշոր ռազմական գործողություն իրականացնել Սիրիայի հյուսիսում և նույնիսկ իր վերահսկողության տակ առնել Մանբիջ և Ռաքքա քաղաքները, քրդական պետության ձևավորումը թույլ չտալու համար: Այս մասին «Известия» թերթի թղթակցին հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը:
«Այժմ Սիրիայում բացասական գործընթացներ են ընթանում: Եթե դրանք հանգեցնեն մեր սահմաններին վտանգի առաջացման, ապա մենք կարձագանքենք այնպես, ինչպես «Եփրատի վահանի» դեպքում»,- նշել է թուրք առաջնորդը:
Էրդողանի խոսքով՝ «ավելի վաղ Անկարան պատրաստակամություն էր հայտնել իսլամիստներից ազատագրել Մանբիջը և Ռաքքան, սակայն կոալիցիայի արևմտյան գործընկերները նախընտրեցին քրդական ձևավորումը»: