ԱԺ պատգամավորները պիտի փառահեղ նստե՞ն փառահեղ նիստերի դահլիճում.պարզաբանում է ԱԺ պատգամավորը
Operativ.am-ի թղթակիցը զրուցեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի հետ՝ մեկնաբանություն ստանալու համար երեկվա արտահերթ նիստի ժամանակ ընդամենը երկու պատգամավորի ներկայության թեմայով:
«Դա ինձ թվում է անմիջապես ընդմիջումից հետո եղած կլինի. լիագումար նիստերում նստում են այն պատգամավորները, որոնք հարցադրումների և լրացուցիչ մեկնությունների կարիք ունեն:
Բայց մեր իրականության մեջ սովորեցրել են, որ Ազգային Ժողովի փառահեղ դահլիճում փառահեղ պիտի նստեն պատգամավորները, ես այդ կարծիքին չեմ:
Լիագումար նիստերը պիտի շատ արագ աշխատեն, խնդիրն այն է, որ հատկապես վերջին շրջանում հանձնաժողովների աշխատանքներն ավելի են արագացել, սակայն մենք լրացուցիչ պարզաբանումների կարիք չենք զգում, որովհետև այդ դաշտը ստեղծել ենք մինչև Խորհրդարան մտնելը»,- ասաց խմբակցության ղեկավարը: