Մերկելը պատմել է իր ծիսակարգի մասին՝ հյուրանոցի համարում
«Brigitte» ամսագրի ընթերցողների հետ հանդիպման ժամանակ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը պատմել է, թե ինչ է նա անում, երբ ուղևորությունների ժամանակ հյուրանոցում է հայտնվում: Այս մասին գրում է Lenta.ru-ն՝ հղում տալով «Deutsche Welle»-ին:
«Առաջին բանը, որ անում եմ, նայում եմ, թե արդյոք կարելի է բացել պատուհանները կամ դուրս գալ պատշգամբ: Հաճախ համարը բարձր հարկում է լինում, օրինակ՝ 27-րդ հարկում, և պատուհանները չի կարելի բացել: Այդ ժամանակ ես նայում եմ, թե որտեղ է գտնվում օդափոխիչը: Դրանից է կախված, կկարողանամ ես լավ քնել, թե ոչ: Դրանից հետո փնտրում եմ, թե որտեղից է անջատվում լույսը»,- կիսվել է գերմանական կառավարության ղեկավարը:
Մերկելը նաև հավելել է, որ իր համար կարևոր է ստուգել, թե արդյոք համարում համացանց մուտք գործելու հնարավորություն կա: