«Motorola»-ն Մոսկվայում ներկայացրել է 5 նոր սմարթֆոն
«Lenovo» ընկերությունը, որին է պատկանում «Motorola» բրենդը, Մոսկվայում ներկայացման ժամանակ ցույց է տվել հինգ նոր սմարթֆոնների անոնսը: Այս մասին գրում է Life.ru-ն:
Դրանց թվում կան ինչպես միջին մակարդակի, հասանելի սմարթֆոններ, այնպես էլ բարձրակարգ գաջեթներ: Ինչպես նշել են ընկերության ներկայացուցիչները, ռուսական շուկայում հասանելի կլինեն հետևյալ մոդելները՝ Moto C, Moto C Plus, Moto E, Moto E Plus և Moto Z2 Play:
Սկզբնական մակարդակի Moto C-ն 5-դյույմանոց դիսփլեյ ունի և երկու տեսախցիկ՝ 5 և 2 մեգապիքսելանոց: Այն հասանելի կլինի մի քանի գունային լուծումներով, այդ թվում՝ սև, ոսկեգույն, բալագույն; Այն կարժենա 4 990 ռուբլի:
«Moto C Plus» մոդելի մարտկոցը կարող է աշխատել մինչև 30 ժամ: Այն կարժենա 8490 ռուբլի, «Moto E4»-ը՝ 9990 ռուբլի: