ԵԽԽՎ-ն բանաձև է ընդունել, որով կմեկնարկի Ագրամունտի պաշտոնանկման գործընթացը
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը պաշտոնանկման մասին բանաձև է ընդունել իր կանոնակարգում, որը թույլ կտա ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտին պաշտոնից զրկել: Այս մասին գրում է Bykvu.com-ը;
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկցրել է ԵԽԽՎ-ում Ուկրաինայի պատվիրակ, Վեհաժողովի փոխնախագահ Գեորգի Լոգվինսկին:
«ԵԽԽՎ նախագահի իմփիչմենթի գործընթացը սկսվել է: Չնայած Կրեմլի «ընկերոջ»՝ Ագրամունտի բոլոր հակազդեցություններին և լոբբինգին՝ հենց նոր բանաձև է ընդունվել, որով մեկնարկել է իմփիչմենթի գործընթացը»,- գրել է Լոգվինսկին: