Հնագետները հայտնաբերել են «Դժոխքի դարպասները» (լուսանկարներ)
Իտալացի հնագետները հայտարարել են, որ հայտնաբերել են մեռյալների թագավորություն տանող ճանապարհը' «Պլուտոնի դարպասներ»-ը: Պլուտոնը հին հռոմեական դիցաբանության մեջ համարվում է հանդերձյալ աշխարհի տիրակալը:
«Պլուտոնի դարպասներ»-ը հայտնաբերվել են Թուրքիայի հարավ-արևմուտքում' Հիերապոլիս քաղաքի ավերակների պեղումների ժամանակ: Այն նկարագրվել է որպես թունավոր օդով լցված փոքրիկ քարանձավ, որը հանգիստ տեղավորում է մի մարդու:
«Այս տարածքը լցված է այնքան խիտ մառախուղով, որ հնարավոր չէ տեսնել գետինը: Ցանկացած կենդանի, որը հայտնվում է այստեղ, մեռնում է ակնթարթորեն: Ես գցեցի այստեղ ճնճղուկների. նրանք, վերջին շունչն արձակելով, մահացած ընկան գետնին»,- հիշատակում է Ստրաբոնը:
Այսօր Պլուտոնի սրբավայրից մնացել են միայն ավերակներ: Ինչպես բացատրել է իտալացի հնագետը, մարդիկ կարող էին հետևել սուրբ ծիսակատարություններին աստիճանների վրայից' առանց դարպասներին մոտենալու: Դարպասների մոտ միայն հոգևորականներն էին:
Գիտնականները պեղումների ժամանակ համոզվել են Ստրաբոնի ճշմարտացիության մեջ, երբ թռչունները, դժոխքի դարպասներին մոտենալով, սատկել են: