«Ռազմական կանացի» Մելանյա Թրամփի նոր կերպարը՝ Հնդկաստանի վարչապետի հետ հանդիպմանը (լուսանկարներ)
Երեկ Սպիտակ տան ղեկավարը հանդիպել է Հնդկաստանի վարչապետ Նարենդու Դամոդարդասա Մոդիի հետ: Հանդիպման ժամանակ Թրամփը եղել է դստեր և խորհրդականի, ինչպես նաև Մելանյա Թրմափի հետ, ով այս անգամ ևս եղել է բոլորի ուշադրության կենտրոնում: Այս մասին գրում է «Spletnik.ru»-ն:
Այս անգամ էլ Մելանյան չէր փոխել իր ոճը, որը համացանցը անվանում է «ռազմական կանացի»: Այս անգամ առաջին տիկինը ներկայացել էր դեղին հագուստով ծաղիկների տպագրությամբ: Զգեստը պատկանում է «Emilio Pucci» բրենդին:
Սա առաջին դեպքն է, երբ Մելանյան ընտրում է իտալական դիզայների զգեստները: