Ավտրալիայում Ջոնի Դեփին նոր մեղադրանք են առաջադրել շների ներմուծման համար
Ավստրալիայի փոխվարչապետ Բարնաբի Ջոյսը սպառնացել է ամերիկյան դերասան Ջոնի Դեփին դատի տալ՝ շների ապօրինի ներմուծման և կեղծ տեղեկություններ տրամադրելու համար: Այս մասին գրում է «РИА Новости»-ն:
2015 թվականին դերասանի կինը՝ Էմբեր Հերդը սեփական ուղղաթիռով ժամանել է Կանաչ մայրցամաք, այնուհետև գնացել է Ավստրալիա, որտեղ ամուսնու հետ նկահանվել է «Pirates of the Caribbean» կինոնկարում: Տեղի իշխանությունները հայտարել են, որ շները երկիր ներկրվել են երկրի օրենսդրությունը խախտելով, Հերդը մեղադրվում է փաստաթղթերը կեղծելու մեջ: Դատաքննության ընթացքում նա խոստովանել է իր մեղքը, և ենթարկվել մեկ ամսվա ազատազրկման:
Ինչպես հայտնում է լրատվամիջոցը, դերասանի նախկին պրոդյուսերը հայտնել է, որ տեղյակ է շների ապօրինի ներկրման մասին:
Փոխվարչապետը, սակայն, չի բացառում այս գործի վերաքննությունը: