Կարոտել եմ, կարոտում եմ. Արմուշի հուզիչ գրառումը՝ Վարդուհի Վարդանյանի տարեդարձի կապակցությամբ (լուսանկար)
Այսօր դերասան, հումորիստ Արմուշը ինստագրամյան իր էջում երգչուհի Վարդու Վարդանյանի լուսանկարն է հրապարակել՝ կից կատարելով հուզիչ գրառում:
«Ծնունդդ շնորհավոր, հրաշքս: Կարոտել եմ, կարոտում եմ, կարոտելու եմ՝ մինչեւ հանդիպելը»,- գրել է դերասանը:
Հիշեցնենք, որ 2006 թվականի հոկտեմբերի 15-ին Վարդուհի Վարդանյանը Արմուշի և ևս մեկ ուղևորի հետ Մարտունիում համերգից հետո վերադառնալիս ավտովթարի էր ենթարկվել, ինչի հետևանքով երգչուհին մահացել էր: