Ռուսաստանում կրակել են հայ բիզնեսմենի վրա
Մոսկվայում կրակել են հայազգի բիզնեսմեն, մայրաքաղաքային «КапСтрой» շինարարական ընկերության ղեկավար 57-ամյա Վաչիկ Աբգարյանին: Այս մասին հայտնում է «Mash»-ը:
Դեպքը տեղի է ունեցել ընկերության գրասենյակի հարևանությամբ:
Նշվում է, որ վնասվել է բիզնեսմենի կրծքավանդակը: Նրան շտապ հոսպիտալացրել են: Բժիշկները Վաչիկ Աբգարյանի մոտ կլինիկական մահ են ախտորոշել;