Աբսենտ խմիչքը և դրա սիրահարները
Ինչպես ջին և վիսկի խմիչքները, այնպես էլ աբսենտ կոչվող խմիչքի նախապատմությունը կապում են դեղամիջոց լինելու հետ: Եգիպտոսում դեռ հին ժամանակներից գնահատում էին խմիչքների բուժիչ հատկությունները: Նույնիսկ Հիպոկրատն է աբսենտի մասին հիշատակում, նշելով, որ այն օգնում է պայքարել անեմիայի հետ:
Հավանական է, որ “absinthe” բառը ծագել է հունարեն “apsinthion” բառից, որը նշանակում է «ոչ խմելի»: Այդպիսի անվանումը կապված է այն հանգամանքի հետ, որ այն շատ թունդ խմիչք է:
Աբսետ խմիչքը նաև ունի ժամանակակից բաղադրատոմս, որը մշակվել է ֆրանսիացի բժիշկ Պիեր Օրդիներոյի կողմից: Դա մոտավորապես 1792 թ.-ին է եղել: Նրա մահից հետո բաղադրատոմսը անցավ Հենրոիդ քույրերին, ովքեր դա հետագայում վաճառեցին Անրի Լուի Պերնոյին: Հենց Պերնոն էլ հանդիսանում է աբսենտի գործարան բացողը:
Աբսենտի սիրահարներից են եղել Մոպասանը, Վան Գոգը, Ռեմբոն, Օսկար Ուայլդը, Պիկասոն, Ռեմարկը , Օ' Հենրին: Ոմանց կարծիքով' աբսենտը դարձել է Մոպասանի մահվան պատճառ:
Ներկայիս աբսենտը բավականին տարբերվում է նախկինից: