7 սխալ, որոնք վնասում են մեր առողջությունը (լուսանկարներ)
Հիգիենայի կանոններին չհետևելը կամ դրանք ոչ պատշաճ կատարելը կարող են վնասել թե՛ մեր գեղեցկությանը, և թե՛ առողջությանը։
«AdMe.ru»-ն առանձնացրել է 7 սխաներ, որոնք մենք անում ենք հաճախ, և նշել է տարբերակներ՝ ինչպես խուսափել դրանցից։
1․Բերանը ձեռքով ծածկելը. երբ հազում կամ փռշտում եք
Ձեռքով բերանը ծածկելիս մենք նպաստում ենք, որ մանրէները բնակություն հաստատեն մեր մաշկի մեջ։ Արդյունքում առաջանում են այտուցվածություն, կարմրություն, ցան և այլն։ Դա առավել վտանգավոր է վարակակիր լինելու ժամանակ, քանի որ անմիջական շփում ունենալով աչքերի հետ՝ կարող եք բորբոքում առաջացնել։
Ինչպե՞ս ճիշտ անել։ Ծածկեք ձեր բերանը մեկանգամյա օգտագործման անձեռոցիկով և փորձեք այն պահել թեք վիճակում։
2․ Եղունգները մկրատով կտրելը
Եղունգները մկրատով կտրվելիս կարող են ձևափոխվել, հետագայում շերտավորվել և դառնալ ավելի փխրուն։
Ինչպե՞ս ճիշտ անել։ Եղունգները կտրեք հատուկ կտրիչով, այնուհետև ուղղեք խարտոցով։ Այդպես ձեր եղունգները ավելի ամուր և երկար կլինեն։
3․Մատիտը ներքին կոպի ներսից քսելը
Այդպես վարվելով կարող եք վնասել աչքի լորձաթաղանթը, որն էլ կարող է վարակվել։ Մանավանդ արցունքին խառնվելով՝ լորձաթաղաթնի վնասվելու հավանականությունը մեծանում է:
Ինչպե՞ս ճիշտ անել։ Եթե դուք պարտադիր ցանկանում եք ընդգծել ներքին կոպը, ապա այն կարող եք անել ստվարաներկի կոպի դրսից։
4․Մատով քիթ մաքրելը
Մատների վրա գտնվող մանրէները կարող են բորոբոքման պատճառ հանդիսանալ։ Դա առվել վտանգավոր է դառնում, երբ լինում է որևէ վարակ։
Ինչպե՞ս ճիշտ անել։ Քիթը պետք է մաքրել ամեն առավոտ լվացվելիս փորձելով ձեռքի ափերի ջրի օգնությամբ, նույնիսկ առավել նպատակահարմար է օգտագործել հատուկ սարք։
5․ Ամեն օր լոգանք ընդունելիս գել օգտագործելը
Մաշկի վրա կան հատուկ մանրէներ, որոնք պաշտպանում են մեզ վարակներից, ինչպես նաև պահպանում են մաշկի բնական խոնավությունը։ Լոգանքի գելերի ամենօրյա օգտագորևծումը ոչնչացնում է այդ անջրպետը և մարմինը դարձնում առավել խոցելի տարբեր հիվանդությունների համար, ընդհուպ մինչև էկզեմա։
Ինչպե՞ս ճիշտ անել։ Առհասարակ ճիշտ է ամեն օր լվանալ մարմնի ստորին հատվածները ու թևատակերը։ Իսկ գել լոգանքը փորձեք կատարել մոկ օր ընդմիջումով։
6․Չափից շատ ատամի մածուկ օգտագործելը
Չափից շատ ատամի մածուկը կիրառումը դրական արդյունքի փոխարեն տալիս է հակառակը՝ ատամները սկսում են շուտ փչանալ։
Ինչպե՞ս ճիշտ անել։ Փորձեք օգտագորել ավելի քիչ մածուկ։ Մեծահասակները սիսիեռի չափ մածուկ օգտագործելով, իսկ երեխաները՝ բրինձի։
7․ Չափից շատ մազերի բալզամի կիրառումը
Մազերի բալզամը նախատեսված է դրան փափկություն և փայլ հաղորդելու համար։ Իսկ դրա չափից շատ կիրառումը կարող է մազերի շուտ կեղտոտվելու կամ յուղոտվելու պատճառ հանդիսանալ, նաև մազերի աճը սկսում է դանդաղել։
Ինչպե՞ս ճիշտ անել: Նախ բալզամի քանակությունը պետք լինի մետաղադրամի չափ, այնուհետև կարևոր է սրբիչով լավ չորացնելը։