Հայտնաբերվել է 1914 թվականի փաստաթուղթ՝ Չերչիլի ծրագիրը Անգլիական Լա Մանշ թունելի շինարարության մասին
Մեծ Բրիտանիայում աճուրդի են հանվել փաստաթղթեր, որոնցում նախկին վարչապետ Ուինսթոն Չերչիլը առաջարկել է կառուցել Լա Մանշ թունելը։
Փաստաթուղթը թվագրված է 1914 թվականի հունիսի 12-ին: Փաստաթուղթը տպագրվել և ստորագրվել է Չերչիլի կողմից, որը պարունակում է թունելում ճոճվող կամուրջ կառուցելու ծրագիր, և այն պետք է ոչնչացվեր Ֆրանսիայի դեմ պատերազմելու դեպքում։
«Պետք է հնարավորինս լցնել թունելը, սակայն այնհրաժեշտություն չէ դա անելը մինչ Ֆրանսիայի և Մեծ բրիտանիայի միջև իրական պատերազմի սկսվելը», գրել է քաղաքական գործիչը։
Փաստաթուղթը աճուրդին կհանվի հուլիսի 6-ին։