Մոսկվայի ամենահայտնի և պահանջված մեքենաները
2017 թվականի մայիս ամսին հարավկորեական արտադրության մեքենայի ղեկին է նստել 1167 վարորդ: «Автостат» ընկերության մասնագետները հետազոտել են գարնան վերջին ամսվա ընթացքում ավտոմեքենաների վաճառքի ցուցանիշները և կազմել են ամենապահանջված մոդելների ցանկը: Այս մասին գրում է Life.ru-ն:
Առաջատար հորիզոնականի դիրքը զիջել է Kia Rio» մեքենան՝ մայիս ամսվա 1138 վաճառված նմուշի ցուցանիշով, իսկ այն գրավել է «Hyundai Solaris»-ը՝ 1167 վաճառված նմուշով: Եռյակը եզրափակում է «Skoda Rapid»-ը՝ 669 վաճառված օրինակով:
Տասնյակում են հայտնվել «Hyundai Creta»-ն, «Volkswagen Polo»-ն, «Skoda Octavia»-ն, «KIA Sportage»-ը, «Toyota Camry»-ն, «Volkswagen Tiguan»-ը և «KIA Ceed»-ը: