Դատարանը Մառա Բաղդասարյանի գործը հետ է վերադարձրել թույլ տված խախտումների պատճառով
Մոսկվայի դատարանը հարկադիր կատարողներին է վերադարձրել փողոցային ավտոմրցավազքերի սկանդալային մասնակից Մառա Բաղդասարյանի գործը՝ փաստաթղթերը լրացնելիս թույլ տված սխալների համար: Այս մասին գրում է РИА «Новости» լրատվական գործակալությունը:
«Դատարանը վարչական գործը վերադարձրել է կատարողներին խախտումները վերացնելու համար»,- հայտնել է դատարանի մամուլի քարտուղար Կոսնտանտին Տիմոշենկոն:
Տիմշենկոյի խոսքով՝ գործը հետ է վերադարձվել ներկայացված ինֆորմացիայի ողջ ամբողջական լինելու պատճառով:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Մառա Բաղդասարյանին Մոսկվայում կրկին ձերբակալել են: