Ինչպիսի՞ տեսք կունենա ապագայի մարդը
Ըստ մի շար ք ուսումնասիրությունների` ապագայում մարդկային մարմինը կկրի հետևյալ փոփոխությունները.
Հասակը` 180-210 ամ` ճիշտ սնվելու և բժշկության մեջ առաջընթացի շնորհիվ:
Ավելի կարճ աղիք, որպեսզի քիչ քանակությամբ շաքար և ճարպ կլանելու արդյունքում կանխվի ճարպակալումը:
Փոքր ուղեղ, այն պատճառով, որ մտածողության և հիշողության խնդիրները մեծամասամբ հոգալու են համակարգիչները:
Ավելի երկար թևեր և մատներ, որպեսզի որևէ իր վերցնելիս հնարավոր լինի խուսափել կռանալու կամ ձգվելու անհրաժեշտությունից:
Մեծ աչքերը կկոմպենսացնեն փոքր բերանը. շփումը հիմնված կլինի աչքերի շարժումների և միմիկայի վրա:
Ավելի քիչ ատամներ` քանի որ սնունդը դառնում է փափուկ և վերանում է երկար ծամելու անհրաժեշտությունը:
Ավելի քիչ մազ կամ ընդհանրապես ճաղատություն` տաք իրերի և ջեռուցման սարքավորումների շատ օգտագործման հետևանքով, բայց շատ կնճիռներ' էլեկտրոնային սարքավորումների պատճառով:
Պարանոցի և աչքերի հատվածում կախված մաշկ' արևի ուժեղ ազդեցության պատճառով:
Ավելի մուգ գույն – ռասսաների ձուլման հետևանքով: