Մառա Բաղդասարյանին Մոսկվայում կրկին ձերբակալել են
Մոսկվայում Մառա Բաղդասարյանին ձերբակալել են: Հայտնի է, որ պատճառը նրա բացակայություններն են հանրային աշխատանքից: Այս մասին գրում է «Life.ru»-ն:
«Այժմ նա ձերբակալվել է ոստիկանների կողմից, իբր այդ ձերբակալությունը պայմանավորված է նրանով, որ նա չի մասնակցել աշխատանքներին, նրան տարել են դատարան»,- ասել է Բաղդասարյանի փաստաբան Դավիթ Կեմուլարիան:
Հիշեցնենք, որ Մառա Բաղդասարյանը դատապարտվել է մեկ տարվա ուղղիչ աշխատանքի, որի աշխատավարձի 15 տոկոսը պետք է ուղղվի պետությանը:
Մառա Բաղդասարյանը հայտնի է դարձել 2016թ.-ի մայիսից, երբ Մոսկվայում հարուստ ընտանիքների երիտասարդները ցուցադրաբար խախտել էին երթևեկության կանոնները: Միևնույն ժամանակ նա այդ ամենը տեսանկարահանել էր և տեսանյութով կիսվել համացանցում: