Մակրոնը Ռուսաստանին անվանել է ագրեսոր
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ուկրաինայի արևելքում ագրեսոր է Ռուսաստանը: Այս մասին գրում է «Interfax.ru»-ն:
«Ագրեսիան գալիս է Ռուսաստանից, այսինքն Ուկրաինան ագրեսոր չէ: Մենք նաև խոստովանում ենք, որ Ղրիմի բռնակցումը անօրինական է, նշանակում է, որ մենք բոլորս գիտենք, թե ով է պատերազմ հրահրել, և թե ով է ստեղծել այս իրավիճակը»,- նշել է Մակրոնը:
Նման հայտարարություն նա արել է Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի հետ հանդիպելուց հետո:
Ռուսական ռազմաքաղաքական ղեկավարությունը բազմիցս մերժել է այն հայտարարությունը, որ Ուկրաինայի արևելքում կան ռուսական զորքեր: