Լոնդոնում անծանոթը ծծմբաթթու է լցրել ծննդյան օրը նշող աղջիկների ուղղությամբ (տեսանյութ, լուսանկարներ)
Լոնդոնում Ռեշիմ Խանը և նրա զարմուհին Ջամիլ Մուկտուրը Ռեշիմի ծննդյան օրը մեքենայում են եղել, երբ անծանոթ երիտասարդը դեպի նրանց է վազել և մեքենայի ապակուց ծծմբաթթու է լցնում նրանց վրա: Այս մասին գրում է «Life.ru»-ն:
Աղջիկները վազել են երիտասարդի հետևից, ով փորձել է փախչել նրանցից, սակայն կորցրել են վերահսկողությունը և բախվել ցանկապատից: Անցորդները, երբ նկատել են աղջիկներին, տարել են հիվանդանոց:
Նրանք ստացել են այրվածքներ: Բժիշկները անհրաժեշտ են համարել դեմքի մաշկի փոխպատվաստումը: