Իսպանիայի Մալորկա լողափից զբոսաշրջիկներին տարհանել են լողափին հայտնված շնաձկան պատճառով
Հանգստյան օրերին կապույտ շնաձուկը Իսպանիայի Մալորկա լողափի մոտ խուճապ է առաջացրել զբոսաշրջիկների շրջանում: Անվտանգության աշխատակիցները ստիպված են եղել տարհանել նրանց: Այս մասին գրում է «РИА Новости»-ն:
Շնաձկանը առաջին անգամ նկատել են շաբաթ օրը Կալա-Մահոր և Կան-Պաստիլյա լողափերից ոչ հեռու:
Տեսանյութում երևում է՝ ինչպես է ափին լողում շնաձուկը, որտեղ նրանցից քիչ հեռավորությամբ գտնվում էին զբասաշրջիկները:
Փրկարարները տարհանել են մարդկանց և փակել են լողափը:
Շնաձկանը բռնելուց հետո տեսել էր, որ դա վնասված է, սակայն դեռ պարզ չէ բռնելուց է վիրավորվել թե նախքան դա: